KitchenAid KDSCM 82141 Instruction for Use Page 9

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 20
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 8
12
Դարակների բեռնում
Նախքան զամբյուղները բեռնելը ` սպասքից հեռացրեք մթերքի բոլոր մնացորդները և դատարկեք բաժակները : Կարիք չկա
որպեսզի նախօրոք պարզաջրեք հոսող ջրի տակ :
Դասավորեք սպասքն այնպես որ այն իր տեղում ամուր մնա և չշրջվի , ինչպես նաև դասավորեք տարաները բաց հատվածով
դեպի ներքև , իսկ փոս և ուռուցիկ հատվածները թեք ` այդպիսով թույլ տալով որպեսզի ջուրը հասանելի լինի բոլոր
հատվածներին և ազատ հոսի :
Նախազգուշացում. կափարիչները, բռնակները, սկուտեղները և տապակման թավաները չպետք է խոչընդոտեն ցողիչ ձողի
պտույտին :
Փոքր առարկաները դրեք դանակ - պատառաքաղի զամբյուղի մեջ :
Շատ կեղտոտ ամանները և թավաները պետք է տեղադրել ներքևի զամբյուղի մեջ , որովհետև այս սեկտորում ջրի
ցողիչներն ավելի ուժեղ են և թույլ են տալիս ավելի արդյունավետ լվանալ :
Սարքավորումը բեռնելուց հետո համոզվեք , արդյոք ցողիչ ձողերը կարող են ազատ պտտվել :
ՎԵՐԵՎԻ ԴԱՐԱԿ
Բեռնեք նուրբ և թեթև ամաններ ` բաժակներ , գավաթներ ,
ափսեներ , աղցանի ցածր ամաններ :
Վերևի դարակն ունի վերև թեքված հենակներ , որոնք
կարող են օգտագործվել ուղղահայաց դիրքով ` թեյի /
աղանդերի ափսեները դասավորելիս կամ ցածր դիրքով `
թասեր և մթերքի տարաներ դնելու համար :
(բեռնման օրինակ վերևի դարակի համար)
ՎԵՐԵՎԻ ԴԱՐԱԿԻ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Վերևի դարակի բարձրությունը կարող եք կարգավորել .
ներքևի դարակն ապահովում է բարձր դիրք մեծ սպասքի
տեղադրման համար և ցածր դիրք ` ստեղծելով ավելի շատ
տարածք դեպի վեր , ներքևի դարակում բեռնված սպասքի
հետ բախումից խուսափելու համար :
Վերևի դարակը հարմարեցված է Վերևի դարակի
բարձրության կարգավորիչով (նայել նկարը), առանց
լծակները սեղմելու բարձրացրեք վերև` պարզապես բռնելով
դարակի կողերից , մինչև որ այն կայունանա իր վերևի
դիրքում :
Ներքևի դիրքին բերելու համար սեղմեք լծակները A
դարակի կողերից և իջեցրեք զամբյուղը ներքև :
Խորհուրդ չի տրվում
կարգավորել դարակի
բարձրությունը , երբ այն
բեռնված է :
ԵՐԲԵՔ չբարձրացնեք
կամ իջեցնեք զամբյուղը
միայն մի կողմի վրա :
ԾԱԼՎՈՂ ԵԶՐԵՐ ` ԿԱՐԳԱՎՈՐԵԼԻ ԴԻՐՔՈՎ
Կողային ծալվող եզրերը կարող եք դիրքավորել երեք
տարբեր բարձրությունների վրա ` դարակում սպասքի
դասավորվածությունը օպտիմալ դարձնելու համար :
Գինու բաժակները կարող եք ապահով դնել ծալվող եզրերի
մեջ ` տեղադրելով բաժակի կոթերը համապատասխան
հատվածների մեջ :
Չորացման օպտիմալ արդյունքների հասնելու համար
ծալվող եզրերն ավելի թեքեք : Թեքությունը փոխելու
համար , ծալվող եզրը քաշեք վերև , թեթև սահեցրեք և
դիրքավորեք ինչպես ցանկանում եք :
Page view 8
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ... 19 20

Comments to this Manuals

No comments