KitchenAid KMQCXB 45600 Instruction for Use Page 41

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 48
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 40
41
Մաքրման գործընթացը` պահանջվող պահպանման միակ
ձևն է:
Վառարանը մաքուր չպահելու դեպքում` կարող է վնասվել
մակերեսը, որն էլ բացասաբար կազդի սարքավորման
պիտանելիության վրա և հնարավոր է վտանգավոր
իրավիճակ ստեղծի:
Չի կարելի օգտագործել մետաղական կոշտ բարձիկներ,
հղկող մաքրիչներ, պողպատե-բրդե բարձիկներ, ոչ հարթ
մաքրող կտորներ, որոնք կարող են վնասել
վերահսկողության վահանակը և վառարանի ներքին և
արտաքին մակերեսները:
Օգտագործեք սպունգ` թույլ ախտահանող միջոցով, կամ
թղթե սրբիչ` ապակու մաքրող հեղուկով:
Թղթե սրբիչին ավելացրեք ապակու մաքրող հեղուկ:
Չի կարելի հեղուկը ցողել անմիջապես վառարանի մեջ:
Կանոնավոր հաճախականությամբ, հատկապես թափված
հետքերի առկայության դեպքում, հանեք պտտվող ափսեն և
դրա հենարանը և վառարանի հատակը սրբեք:
Վառարանը պետք է գործարկել պտտվող ափսեն
տեղադրելուց հետո:
Չի կարելի միկրոալիքային վառարանը գործարկել այն
ժամանակ, երբ պտտվող ափսեն հանել եք, որպեսզի
մաքրեք:
Ներքին մակերեսները, ինչպես նաև դռան ետնամասը և
առջևի մասը մաքրելու համար, օգտագործեք թույլ
ախտահանող միջոց, ջուր և փափուկ կտոր:
Թույլ մի տվեք, որ յուղը կամ մթերքի մնացորդները
հավաքվեն դռան կամ դռան անկյունների շուրջ:
Դժվարանցանելի հետքերի դեպքում, 2-3 րոպե` մեկ
բաժակ ջուր եռացրեք վառարանի մեջ: Գոլորշին
կփափկեցնի հետքերը:
Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրող
սարքավորումներ` միկրոալիքային վառարանը մաքրելիս:
Մեկ բաժակ ջրին ավելացրեք մի քիչ լիմոնի հյութ, դրեք
պտտվող ափսեի վրա և եռացրեք մի քանի րոպե`
վառարանում առկա հոտերը վերացնելու համար:
Կարիք չկա մաքրել գրիլի էլեմենտը, քանի որ ինտենսիվ
ջերմությունից բոլոր հետքերն այրվում են: Ինչևէ, դրա
առաստաղն անհրաժեշտ է կանոնավոր կերպով մաքրել:
Դրա համար պետք է օգտագործել տաք ջուր, մաքրող
հեղուկ և սպունգ: Եթե գրիլը կանոնավոր կերպով չի
օգտագործվում, ապա անհրաժեշտ է այն ամսվա մեջ 10
րոպեով գործարկել:
ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԼՎԱՆԱԼ ՍՊԱՍՔ ԼՎԱՆԱԼՈՒ
ՄԵՔԵՆԱՅԻՆ ՄԵՋ.
Ապակե պտտվող ափսեի
հենարան
Ապակե պտտվող ափսե
Սուխարիկի ափսեի բռնակ
Ցանցե դարակ
Շոգեխաշիչ
Թխելու ափսե
Կափարիչ
ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՄԱՔՐՈՒՄ.
Սուխարիկի ափսեն պետք է մաքրել
թույլ հեղուկի լուծույթով:
Շատ կեղտոտ տարածքները պետք է
մաքրել սպունգով և թույլ հեղուկի
լուծույթով:
Թողեք, որպեսզի սուխարիկի ափսեն սառի, նախքան այն
մաքրելը:
Չի կարելի այն ընկղմել ջրի մեջ կամ ցողել ջրով, եթե դեռ
տաք է: Դրա արագ սառեցումը կարող է վնասել այն:
Չի կարելի օգտագործել պողպատե-բրդե բարձիկներ:
Դրանք կարող են քերծել մակերեսը:
Պահպանում և մաքրում
Page view 40
1 2 ... 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48

Comments to this Manuals

No comments