KitchenAid KDSDM 82143 Instruction for Use Page 8

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 20
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 7
8
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԴԱՐԱԿՆԵՐԻ ԲԵՌՆՈՒՄ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան զամբյուղները բեռնելը` սպասքից հեռացրեք մթերքի բոլոր
մնացորդները և դատարկեք բաժակները: Կարիք չկա որպեսզի նախօրոք
պարզաջրեք հոսող ջրի տակ:
Դասավորեք սպասքն այնպես որ այն իր տեղում ամուր մնա և չշրջվի, ինչպես
նաև դասավորեք տարաները բաց հատվածով դեպի ներքև, իսկ փոս և ուռուցիկ
հատվածները թեք` այդպիսով թույլ տալով որպեսզի ջուրը հասանելի լինի բոլոր
հատվածներին և ազատ հոսի:
Նախազգուշացում. կափարիչները, բռնակները, սկուտեղները և տապակման
թավաները չպետք է խոչընդոտեն ցողիչ ձողի պտույտին:
Փոքր առարկաները դրեք դանակ-պատառաքաղի զամբյուղի մեջ:
Շատ կեղտոտ ամանները և թավաները պետք է տեղադրել ներքևի զամբյուղի
մեջ, որովհետև այս սեկտորում ջրի ցողիչներն ավելի ուժեղ են և թույլ են
տալիս ավելի արդյունավետ լվանալ:
Սարքավորումը բեռնելուց հետո համոզվեք, արդյոք ցողիչ ձողերը կարող են
ազատ պտտվել:
ՀԻԳԻԵՆԱ
Հոտից և նստվածքից խուսափելու համար, որը կարող է կուտակվել սպասք
լվանալու մեքենայի մեջ, անհրաժեշտ է գործարկել բարձր ջերմաստիճանով
ծրագիրն ամիսը մեկ անգամ: Օգտագործեք մեկ թեյի գդալ ախտահանող միջոց և
գործարկեք այն առանց բեռնելու, որպեսզի մաքրեք սարքավորումը:
ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՊԱՍՔ
Փայտից սպասք և դանակ-պատառաքաղ:
Նուրբ զարդարված բաժակներ, գեղարվեստական ձեռագործ և անտիկ սպասք:
Դրանց դեկորացիաները դիմացկուն չեն:
Սինթետիկ նյութից մասեր, որոնք չեն դիմակայում բարձր ջերմաստիճանի:
Պղնձե և անագե սպասք:
Մոխրով, մոմով, յուղոտ քսուքով կամ թանաքով կեղտոտված սպասք:
Ապակե դեկորացիաների և ալյումինե/արծաթե հատվածների գույները կարող են
փոխվել և խամրել լվացման գործընթացի ժամանակ: Ապակու որոշ տեսակներ
(օր.` կրիստալից առարկաներ) նույնպես կարող են դառնալ անթափանցիկ
լվացման մի քանի փուլերից հետո:
ԱՊԱԿՈՒՆ ԵՎ ՍՊԱՍՔԻՆ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍ
Օգտագործեք միայն այնպիսի բաժակներ և ճենապակի, որոնց օգտագործումը
սպասք լվանալու մեքենայի մեջ թույլատրվում է դրանց արտադրողի կողմից:
Օգտագործեք սպասքին համապատասխան նուրբ մաքրող միջոց
Հանեք բաժակները և դանակ-պատառաքաղը մեքենայից, հենց որ լվացման
փուլն ավարտվում է:
ԴԱՆԱԿ_ՊԱՏԱՌԱՔԱՂԻ ԴԱՐԱԿ
Երրորդ դարակը նախատեսված է դանակ-պատառաքաղը դնելու համար:
Դանակ-պատառաքաղը դասավորեք այնպես ինչպես ցուցադրված է նկարում:
Դանակ - պատառաքաղն առանձին դասավորելով կարող եք լվանալուց հետո այն
ավելի հեշտ հավաքել, ինչպես նաև այն բարելավում է լվացման և չորացման
գործընթացը:
Դանակները և սուր ծայրերով խոհանոցային մյուս պարագաները պետք է
տեղադրվեն սայրերը դեպի վայր:
Դարակի երկրաչափական պարամետրերը թույլ են տալիս մեջտեղում դնել
այնպիսի փոքր առարկաներ` ինչպիսիք են սուրճի բաժակները:
Դանակ - պատառաքաղի զամբյուղը հարմարեցված է երկու սահող կողային
սկուտեղներով` ներքևի տարածքի բարձրությունն օգտագործելու համար և
հնարավորություն է տալիս դնել մեծ առարկաները վերևի դարակում:
Page view 7
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 ... 19 20

Comments to this Manuals

No comments