KitchenAid KMMGX 45600 Instruction for Use Page 32

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 36
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 31
32
Երաշխավորված օգտագործում և խորհուրդներ
Ինչպես կարդալ պատրաստման աղյուսակը
Աղյուսակը ցույց է տալիս տվյալ մթերքի տեսակի համար լավագույն գործառույթները: Պատրաստման ժամանակը, ինչպես
նշված է, սկսվում է այն պահից, երբ մթերքը դրվում է միկրոալիքային վառարանի մեջ` նախապես տաքացման ժամանակը
հանած (հարկ եղած դեպքում):
Պատրաստման կարգավորումները և ժամանակը զուտ ուղեցույցի համար են և դրանց նշանակումը կախված է
օգտագործվող պարագայի տեսակից և մթերքի ծավալից: Միշտ պատրաստեք մթերքը տրված նվազագույն պատրաստման
ժամանակում և ստուգեք, որ այն եփված լինի:
Լավագույն արդյունքի հասնելու համար մանրամասն հետևեք պատրաստման աղյուսակում տրված ցուցումներին, թե
ինչպես ընտրել պարագաները (եթե տրամադրված են):
Կպչուն ժապավեն և տոպրակներ
Նախքան տոպրակը միկրոալիքային վառարանում դնելը, դրա վրայից հանեք մետաղական մասերը:
Կպչուն ժապավենը պետք է ծակել պատառաքաղով, որպեսզի այն չպայթի, քանի որ պատրաստելու ընթացքում դրա մեջ
գոլորշի է հավաքվում:
Հեղուկներ
Հեղուկները կարող են եռման աստիճանից ավել տաքանալ` առանց տեսանելի պղպջակների: Դա կարող է հանգեցնել տաք
հեղուկների հանկարծակի եռմանը:
Դրա հավանականությունը կանխելու համար
1. Խուսափեք ուղիղ և նեղ բացվածքով տարաներ օգտագործելուց:
2. Հեղուկը խառնեք` նախքան տարան միկրոալիքային վառարանի մեջ դնելը և թեյի գդալը թողեք տարայի մեջ:
3. Տաքացնելուց հետո կրկին խառնեք նախքան միկրոալիքային վառարանից տարան զգույշ հեռացնելը:
Մթերքի պատրաստում
Քանի որ միկրոալիքները թափանցում են մթերքի մեջ սահմանափակված խորության վրա, ապա մթերքը միանգամից
պատրաստելու համար, կտորները պետք է դասավորել այնպես, որ դրանց մեծ մասն ափսեից դուրս լինի:
Փոքր կտորներն ավելի արագ են եփվում, քան մեծ կտորները:
Մթերքը հավասարապես եփելու համար, կտրեք այն համաչափ կտորներով:
Միկրոալիքներով պատրաստելու ժամանակ, խոնավությունն անցնում է:
Միկրոալիքային վառարանի համար նախատեսված կափարիչի օգտագործումը նվազեցնում է խոնավության կորուստը:
Շատ մթերքներ կշարունակեն պատրաստվել միկրոալիքային վառարանի պատրաստման ժամանակն ավարտվելուց հետո:
Այդ իսկ պատճառով, միշտ թողեք մթերքը պատրաստվի անգամ անջատված ժամանակ:
Միկրոալիքներով պատրաստելու ժամանակ սովորաբար անհրաժեշտ է մթերքը խառնել: Խառնելիս եփված կտորները
եզրերից բերեք կենտրոն, իսկ կենտրոնի կիսաեփ կտորները՝ եզրեր:
Մսի բարակ շերտերը դրեք իրար վրա կամ միահյուսված իրար: Ավելի հաստ շերտերը (օր.` մսով ռուլետ) և նրբերշիկները
պետք է դնել իրար շատ մոտ:
Մանկական սնունդ
Մանկական սնունդը կամ ըմպելիքը կերակրման շշի կամ մանկական սննդի բանկայի մեջ տաքացնելուց հետո միշտ խառնեք
և ստուգեք ջերմաստիճանը նախքան կերակրելը:
Այդպես կհամոզվեք, որ հավասարաչափ է տաքացել և կխուսափեք վնասվածքներից և այրվածքներից:
Համոզվեք` արդյոք կափարիչը և ծծակը հանել եք, նախքան այն տաքացնելը:
Սառցակալած մթերք
Լավագույն արդյունքի համար մեք խորհուրդ ենք տալիս հալեցնել անմիջապես ապակե ապակե պտտվող ափսեի վրա:
Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել թեթև պլաստմասե տարա, որը հարմար է միկրոալիքային վառարանի
համար:
Եփած, շոգեխաշված մթերքների և մսային սոուսների հալումը ավելի լավ կատարել՝ հալեցման ժամանակ խառնելով:
Կտորներն անջատեք իրարից, հենց որ սկսում են հալվել: Առանձին կտորներն ավելի հեշտ են հալվում:
Page view 31
1 2 ... 27 28 29 30 31 32 33 34 35 36

Comments to this Manuals

No comments