KitchenAid KDSDM 82143 Instruction for Use Page 9

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 20
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 8
9
ՎԵՐԵՎԻ ԴԱՐԱԿ
Բեռնեք նուրբ և թեթև ամաններ.
հյութի բաժակներ, թեյի բաժակներ,
ափսեներ, ցածր աղցանի ամաններ:
Վերևի դարակն ունի վերև
թեքված հենակներ, որոնք կարող
են օգտագործվել ուղղահայաց
դիրքով` թեյի/աղանդերի ափսեները
դասավորելիս կամ ցածր դիրքով`
թասեր և մթերքի տարաներ դնելու
համար:
ԾԱԼՎՈՂ ԵԶՐԵՐ` ԿԱՐԳԱՎՈՐԵԼԻ ԴԻՐՔՈՎ
Կողային ծալվող եզրերը կարող եք դիրքավորել երեք
տարբեր բարձրությունների վրա` դարակում սպասքի
դասավորվածությունը օպտիմալ դարձնելու համար:
Գինու բաժակները կարող եք ապահով դնել ծալվող եզրերի
մեջ` տեղադրելով բաժակի կոթերը համապատասխան
հատվածների մեջ:
Չորացման օպտիմալ արդյունքների հասնելու համար
ծալվող եզրերն ավելի թեքեք: Թեքությունը փոխելու
համար, ծալվող եզրը քաշեք վերև, թեթև սահեցրեք և
դիրքավորեք ինչպես ցանկանում եք:
ՎԵՐԵՎԻ ԴԱՐԱԿԻ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Վերևի դարակի բարձրությունը կարող եք
կարգավորել. ներքևի դարակն ապահովում է բարձր
դիրք մեծ սպասքի տեղադրման համար և ցածր
դիրք` ստեղծելով ավելի շատ տարածք դեպի վեր,
ներքևի դարակում բեռնված սպասքի հետ բախումից
խուսափելու համար:
Վերևի դարակը հարմարեցված է Վերևի դարակի
բարձրության կարգավորիչով (նայել նկարը), առանց
լծակները սեղմելու բարձրացրեք վերև` պարզապես
բռնելով դարակի կողերից, մինչև որ այն կայունանա
իր վերևի դիրքում:
Ներքևի դիրքին բերելու համար սեղմեք լծակները A դարակի կողերից և
իջեցրեք զամբյուղը ներքև:
Խորհուրդ չի տրվում կարգավորել դարակի բարձրությունը, երբ այն բեռնված է:
ԵՐԲԵՔ չբարձրացնեք կամ իջեցնեք զամբյուղը միայն մի կողմի վրա:
(բեռնման օրինակ վերևի դարակի համար)
ՆԵՐՔԵՎԻ ԴԱՐԱԿ
Նախատեսված է կաթսաների, կափարիչների, ափսեների, աղցանամանների,
դանակ-պատառաքաղի և այլնի համար: Մեծ ափսեները և կափարիչները պետք
է տեղադրել կողային հատվածներում, որպեսզի խուսափեք ցողիչ ձողի հետ
միջամտությունից:
Ներքևի դարակն ունի հենակներ, որոնք կարող են օգտագործվել ուղղահայաց
դիրքով ափսեները դասավորելիս կամ հորիզոնական դիրքով (ցածր) թավաները և
աղցանամանները հեշտ դնելու համար:
(բեռնման օրինակ վերևի դարակի համար)
DYNAMIC CLEAN ՍՏՈՐԻՆ ԴԱՐԱԿՈՒՄ
Dynamic Clean-ի ժամանակ հատուկ
ջրի շիթեր են օգտագործվում խցիկի հետևի
մասում չափազանց կեղտոտ իրերը ավելի
ինտենսիվ լվանալու համար:
Կաթսաները/կասերոլները տեղադրելիս
ակտիվացրեք DYNAMIC CLEAN
վահանակի վրա:
Ստորին դարակն ունի Dynamic Clean, հատուկ դուրս հանելու հենարան
դարակի ետնամասում, որը կարող է օգտագործվել տապակելու և թխելու
թավաներն ուղղահայաց դիրքով դնելու համար` այդպիսով զբաղեցնելով քիչ
տարածք:
Ինչպես կիրառել Dynamic Clean
գործառույթը.
1. Dynamic Clean տարածքը
հարմարացրեք՝ (G) ափսեի հետևի
ամրակները ճկելով փոքրիկ կաթսաները
տեղադրելու համար:
2. Փոքր և մեծ կաթսաները ուղղահայաց
դիրքով տեղադրեք Dynamic Clean-ի
տարածքում: Կաթսաները պետք է թեքել
դեպի ջրի շիթերը:
Page view 8
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ... 19 20

Comments to this Manuals

No comments