KitchenAid KOFCS 60900 Instruction for Use Page 19

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 20
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 18
19
Ինչպես կարդակ պատրաստման աղյուսակը
Աղյուսակը ցույց է տալիս յուրաքանչյուր նշված մթերքի համար օգտագործման ցանկալի ֆունկցիան՝ մեկ
կամ միաժամանակ մի քանի հարկերով պատրաստման դեպքում։ Պատրաստման ժամանակը սկսվում է
մթերքը վառարանում տեղադրելու պահից և չի ներառում վառարանի նախնական ջեռուցման ժամանակը
(պահանջված դեպքերում)։ Պատրաստման ջերմաստիճանն ու ժամանակը կրում են բացառապես
ուղեցույց բնույթ և կախված են մթերքի քանակից և օգտագործվող աքսեսուարի տիպից։ Սկզբի համար
օգտագործեք խորհուրդ տրվող ամենացածր արժեքները, այնուհետ, եթե սնունդը բավականաչափ լավ չի
եփվել, անցեք ավելի բարձր արժեքների։ Օգտագործեք վառարանի հետ տրամադրվող աքսեսուարները,
և, ցանկալի է, մուգ գույն ունեցող թխվածքի մետաղական կաղապարներ և վառարանի սկուտեղներ։
Կարելի է նաև օգտագործել կավե կամ հրակայուն ապակուց աքսեսուարներ, սակայն հաշվի առեք, որ
պատրաստումն այս դեպքում կարող է մի փոքր ավելի երկար տևել։ Լավագույն արդյունքի հասնելու
համար հետևեք պատրաստման աղյուսակում տրված խորհուրդներին՝ տարբեր հարկերում տեղադրման
համար աքսեսուարների (տրամադրված) ընտրության համար։
Տարբեր մթերքների միաժամանակյա պատրաստում
Օգտագործելով “FORCED AIR” ֆունկցիան, դուք կարող եք միաժամանակ պատրաստել միևնույն
ջերմաստիճանն ու ժամանակը պահանջող տարբեր տեսակի սնունդ (օրինակ՝ ձուկ և բանջարեղեն)՝
օգտագործելով վառարանի տարբեր հարկեր։ Հանեք պատրաստման քիչ ժամանակ պահանջող սնունդը և
թողեք երկար ժամանակ պահանջող սնունդը վառարանում։
Աղանդեր
- Փխրուն քաղցրավենիքը պատրաստեք պայմանական պատրաստման ռեժիմում՝ միայն մեկ հարկով։
Օգտագործեք մուգ գույն ունեցող թխվածքի մետաղական կաղապարներ և միշտ տեղադրեք այն
տրամադրվող ցանցի վրա։ Մեկից ավելի հարկերի վրա ուտելիք պատրաստելու համար ընտրեք forced
air ֆունկցիան և հերթագայեք թխվածքի կաղապարները դարակների վրա՝ նպաստելով տաք օդի
շրջանառությանը։
- Որպեսզի ստուգեք՝ արդյո՞ք բարձրացող թխվածքը եփվել է՝ փայտե ձողիկով ծակեք թխվածքի
կենտրոնում։ Եթե ձողիկը մաքուր դուրս գա՝ թխվածքը պատրաստ է։
- Եթե օգտագործում եք թխվածքի չկպչող կաղապար, մի յուղոտեք եզրերը, քանի որ թխվածքը կարող է
եզրերում չբարձրանալ։
- Եթե թխվածքը “նստում է” պատրաստման ժամանակ, հաջորդ անգամ այն եփեք ավելի ցածր
ջերմաստիճանում, հնարավորինս նվազեցնելով խառնուրդում հեղուկի քանակը և խառնելով ավելի
զգուշորեն։
- Թաց միջուկով խմորեղենի համար (շոռակարկանդակ կամ մրգային կարկանդակ) օգտագործեք
“CONVECTION BAKE” ֆունկցիան։ Եթե տորթի հիմքը թաց է, այն իջեցրեք ավելի ցածր հարկ և տորթի
հատակին շաղ տվեք հացի կամ թխվածքաբլիթի փշրանքներ՝ նախքան միջուկն ավելացնելը։
Միս
- Օգտագործեք պատրաստվող մսի կտորի չափին համապատասխան ցանկացած տիպի վառարանի
սկուտեղ կամ հրակայուն ապակե տարա։ Մսի խոշոր կտոր խորովելիս, ավելի համեղ ստացվելու համար
խորհուրդ է տրվում սկուտեղի հատակին ավելացնել մի փոքր արգանակ և եփելու ընթացքում միսն
անընդհատ շուռումուռ տալ։ Երբ տապակածը պատրաստ լինի, թողեք վառարանում 10-15 րոպեի չափ
կամ փաթաթեք փայլաթիթեղով։
- Եթե ցանկանում եք միս խորովել, ընտրեք հավասար հաստությամբ կտորներ՝ հավասար խորովելու
համար։ Մսի շատ հաստ կտորները պահանջում են ավելի երկար պատրաստման ժամանակ։ Որպեսզի
միսը չայրվի, իջեցրեք մետաղական ցանցի դիրքը՝ միսն ավելի հեռու պահելով գրիլից։ Պատրաստման
ժամանակի երկու երրորդ մասում շրջեք միսը։
Պատրաստման ընթացքում գոյացող հյութերը հավաքելու համար խորհուրդ է տրվում անմիջապես գրիլի
տակ տեղադրել կես լիտր ջրով լցված ընդունիչ՝ կաթիլները հավաքելու համար։ Անհրաժեշտության
դեպքում՝ ավելացրեք։
Պտտացվող ձող (միայն որոշ մոդելների համար)
Օգտագործեք այս աքսեսուարը մսի և թռչնի մեծ կտորները հավասարաչափ խորովելու համար։ Ամրացրեք
միսը պտտաձողի վրա՝ հավի դեպքում այն կապելով լարով ։ Նախքան ձողը վառարանի դիմացի պատի
վրայի բնիկին հագցնելն ու համապատասխան հենարանի վրա հարմարեցնելը, համոզվեք, որ միսն
ապահով է ամրացված։ Ծխի գոյացումը կանխելու և գոյացող հյութերը հավաքելու համար խորհուրդ է
տրվում առաջին հարկի տակ տեղադրել կես լիտր ջրով լցված ընդունիչ։ Պտտաձողն ունի պլաստմասսայե
բռնակ, որն անհրաժեշտ է հանել նախքան պտտաձողը վառարանում տեղադրելն ու ամրացնել խորովելուց
հետո, որպեսզի միսը վառարանից հանելիս չայրեք ձեռքերը։
Պիցցա
Թավան թեթևակի յուղոտել, որպեսզի պիցցայի լոշիկը խրթխրթան ստացվի։ Պատրաստման ժամանակի
երկու երրորդ մասում քերած մոցարելլան շաղ տվեք պիցցայի վրա։
Առաջարկվող խորհուրդներ
Page view 18
1 2 ... 14 15 16 17 18 19 20

Comments to this Manuals

No comments