KitchenAid KOSCX 45600 Instruction for Use Page 46

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 52
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 45
46
մՍի նախապատրաՍտում և պատրաՍտում
միՍ (ամԲողջական կտոր).
Խորհուրդ է տրվում պատրաստելուց առաջ չափել կտրած
միսը:
Միսը կարող եք պատրաստել տոպրակի մեջ` առանց որևէ
բաղադրիչ ավելացնելու, կամ ավանդական եղանակով աղ և
համեմունք ավելացնելուց հետո:
Վակուումային պատրաստման գործընթացից և տոպրակը
հանելուց հետո, կարող եք մեկ կտոր միս կարմրացնել թավայի
մեջ մի քանի րոպե` ավանդական ձևով:
Որոշ մսային տեսակներ, ինչպիսիք են` «Տապակած միսը»,
հարմար է սպառել սառնարանային ջերմաստիճանում: Կտրեք
միսը, երբ այն սառն է` օգտագործելով կտրող մեքենա և
ձևավորեք ըստ Ձեր ճաշակի (ձեթ, պղպեղ կամ
համապատասխան սոուս):
Որոշ մսի տեսակներ, ինչպիսիք են «գառան միսը/հորթի
սուկին» կարող եք պատրաստել նաև ոսկորով: Եղեք շատ
ուշադիր, որպեսզի պատրաստելու ժամանակ ոսկորով չծակեք
տոպրակը:
շոԳեխաշած միՍ.
Լավագույն արդյունքի հասնելու համար, օգտագործեք մսի
այնպիսի կտորներ, որոնք հարմար են շոգեխաշելու համար:
Օգտագործեք առնվազն 3 սմ-ոց մսի կտորներ:
Հիմնական բաղադրատոմս.
Հետևյալը տրամադրվում է զուտ ուղեցույցի համար և
հանդիսանում է, որպես հիմնական բաղադրատոմս շոգեխաշած
մսի բոլոր տեսակների համար.
250 գր. միս
30 գր. գազար (շերտատած)
50 գր. կարտոֆիլ (խորանարդաձև կտրած)
80 գր. լոլիկ
Աղ և խոտաբույսեր` համեմելու համար
միՍ (Սթեյք).
Սթեյքը (սուկի, ոսկրածուծ) կարող եք պատրաստել և եփել`
օգտագործելով չոր կամ թաց (ավելացնել 80 100 գր.
տոմատ յուրաքանչյուր տոպրակին) պատրաստման
մեթոդները, ինչպես նախընտրում եք: Եթե պատրաստում եք
յուղալի միս, ապա խորհուրդ է տրվում տոպրակի մեջ
ավելացնել հեղուկ:
Սթեյքի հաստությունը կարևոր է պատրաստման վերջնական
արդյունքի համար: Եթե պատրաստում եք յուղոտ միս, օր.`
խոզապուխտ, ապա շերտերը պետք է լինեն 2սմ հաստության:
Սրունքներ.
Նախընտրելի է սրունքները պատրաստել առանց ոսկորի`
տոպրակը պատռելուց խուսափելու համար:
Մեծ սրունք պատրաստելիս (գառան), հենց որ հանում եք
ոսկորը և միսը բաժանում եք մասերի, անհրաժեշտ է այն լցնել
մի քանի տոպրակի մեջ:
թռչնամիՍ.
Հավի կրծքամիսը կարող եք պատրաստել ամբողջությամբ,
կտորներով կամ շերտերով: Կտրած որ ձևն էլ ընտրեք, կարող
եք օգտագործել չոր կամ թաց պատրաստման մեթոդներն
ինչպես նախընտրում եք: Կարող եք նաև լցոնել կրծքամիսը`
պատրաստելով գրպանիկ և լցոնել այն, ինչպես նախընտրում
եք (խոզապուխտ, պանիր և բանջարեղեն):
Ոտքերը կարող եք պատրաստել ոսկորով կամ առանց ոսկորի:
Ստուգեք` արդյոք ոսկորները չունեն սուր ծայրեր, որպեսզի
խուսափեք տոպրակը պատռելուց:
Վակուումային պատրաստման գործընթացից և տոպրակը
հանելուց հետո, կարող եք մեկ կտոր միս տապակել թավայի
մեջ մի քանի րոպե` ավանդական ձևով:
ձկան նախապատրաՍտում և պատրաՍտում
ֆիլեներ կամ շերտեր.
Նախընտրելի է ձկան ֆիլեները կամ շերտերը պատրաստել`
օգտագործելով պատրաստման չոր մեթոդները կամ մի փոքր
համեմել:
Ֆիլեները վակուումով պատրաստելիս օգտագործեք ճիշտ
չափի կտորներ` (300/400 գր. կամ ավելի) լավագույն
արդյունք ստանալու համար:
Վակուումով պատրաստելուց և փաթեթը հանելուց հետո,
ձուկը կարող եք կարմրացնել կամ տապակել թավայի մեջ մի
քանի րոպե` ավանդական ձևով:
ձուկ (ամԲողջական).
Զգուշորեն մաքրեք (մաշկազերծեք և հանեք փորոտիքը)
ամբողջ ձուկը` նախքան այն պատրաստելը:
Եթե տոպրակը բավականաչափ մեծ չէ ամբողջ ձուկը
տեղավորելու համար, ապա հեռացրեք դրա գլուխը և պոչը:
Ձուկը պատրաստեք` օգտագործելով պատրաստման չոր
մեթոդները կամ ավելացրեք հեղուկ` (օր.` ձեթ, սերուցք,
սոուս) ըստ Ձեր ճաշակի:
Վակուումով պատրաստելուց և փաթեթը հանելուց հետո,
ձուկը կարող եք կարմրացնել կամ տապակել թավայի մեջ մի
քանի րոպե` ավանդական ձևով:
կակղամորթեր.
Զգուշորեն մաքրեք կակղամորթերը` հեռացնելով կեղևը,
փորոտիքը և աճառը, նախքան դրանք պատրաստելը:
Խորհուրդ է տրվում մեծ կակղամորթերը` ինչպիսիք են
ութոտնուկները, կտրել մեծ կտորներով: Դրանք կարող եք
պատրաստել` օգտագործելով չոր կամ թաց (տոմատ,
համեմունք, սոուսներ) պատրաստման մեթոդներն ըստ Ձեր
ճաշակի:
Վակուումով պատրաստելուց և փաթեթը հանելուց հետո,
խեցեմորթները կարող եք կարմրացնել կամ տապակել թավայի
մեջ մի քանի րոպե` ավանդական ձևով:
Որոշ սեգմենտային ձևեր` ինչպիսիք են «կտրտած ութոտնուկ
կամ կարճ կաղամարի օղակները», հարմար է սպառել
սառնարանային ջերմաստիճանում` համադրված
կարտոֆիլով, աղցանով կամ այլ բանջարեղենով:
ծովախեցի.
Զգուշորեն մաքրեք ամբողջ ծովախեցիները (հանեք
փորոտիքը) նախքան դրանք պատրաստելը:
Նախընտրելի է ծովախեցին պատրաստել առանց խեցու,
Պատրաստման և նախապատրաստման խորհուրդներ
Page view 45
1 2 ... 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52

Comments to this Manuals

No comments