KitchenAid KOSCX 45600 Instruction for Use Page 7

  • Download
  • Add to my manuals
  • Print
  • Page
    / 52
  • Table of contents
  • BOOKMARKS
  • Rated. / 5. Based on customer reviews
Page view 6
7
Չի կարելի օգտագործել սինթետիկ նյութերից պատրաստված
տարաներ:
Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ
զգոն եղեք յուղով և ձեթով հարուստ մթերքներ պատրաստելիս:
Երբեք սարքավորումն անուշադրության մի մատնեք մթերքը
չորացնելիս:
Եթե մթերքի պատրաստման ժամանակ օգտագործում եք
ալկոհոլային խմիչքներ (օր.` ռոմ, կոնյակ, գինի), հիշեք որ բարձր
ջերմաստիճանի ժամանակ ալկոհոլը ցնդում է: Արդյունքում կա
ռիսկ, որ ալկոհոլից առաջացած գոլորշուց կարող է կրակ
բռնկվել, եթե այն շփվի էլեկտրական ջեռուցման տարրի հետ:
Տաքացած ձեթից և յուղից հեշտորեն կրակ է բռնկվում: Միշտ
զգոն եղեք յուղով, ձեթով կամ ալկոհոլով հարուստ մթերքներ
պատրաստելիս (օր.` ռոմ, կոնյակ, գինի):
Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր:
Ջերմաստիճանի փորձարկման սարքն օգտագործեք միայն այս
գազօջախի համար:
Չի կարելի օգտագործել կոպիտ, հղկող մաքրիչներ կամ սուր
ծայրով մետաղյա քերիչներ` գազօջախի դռան ապակին մաքրելու
համար, քանի որ դրանք կարող են քերծել մակերեսը, որի
հետևանքով ապակին կարող է կոտրվել:
Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան լամպը
փոխելը, որպեսզի խուսափեք էլեկտրահարվելու
հավանականությունից:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԴԵՆ ՆԵՏՈՒՄԸ (ՀԵՌԱՑՈՒՄԸ)
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից:
Հեռացրեք սարքավորւոմը` համաձայն տեղի աղբահանության կանոնակարգերի: Նախքան
հեռացնելը, կտրեք հոսանքի լարերն այնպես, որ դրանք հնարավոր չլինի միացնել գլխավոր
հոսանքի աղբյուրին:
Կենցաղային սարքավորումների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա
ստանալու համար, անհրաժեշտ է կապ հաստատել տեղի իրավասու մարմինների,
կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը, որտեղից գնել եք
սարքավորումը:
Page view 6
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ... 51 52

Comments to this Manuals

No comments